Ուկրաինայի Վոլինսկի երկրամասում երկու ուղեւորատար ավտոբուսներ են բախվել: Դրանցից մեկը տեղափոխել է բելառուս երեխաների: Կան տուժածներ եւ զոհեր: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 11-ին 7:40-ի սահմաններում:
Բելառուսական լրատվամիջոցների տվյալներով` բուլղարական համարանիշներով ավտոբուսը Բուլղարիա էր ուղեւորվում «Չերնոմորսկի» հանգստյան տնից: Այն տեղափոխում էր պարային կոլեկտիվ: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 52 մարդ` 40 երեխա, 10 մեծահասակ եւ 2 երեխա: Երկրորդ ավտոբուսն ուղեւորներին Լուցկից Շացկ է տեղափոխել:
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայության տվյալներով` վթարի վայրում զոհվել է 4 մարդ, եւս 3 մարդ զոհվել է հիվանդանոցում:





























