Լողավազանում գտնվող մերկ կինը շեղել է Թեննեսի նահանգի բնակչի ուշադրությունը, իսկ այդ պահին նրա հանցակիցը թալանել է ամերիկացու տունը:

Ինչպես հաղորդում է ABC-ն, կողոպուտի զոհ է դարձել 54-ամյա Սթիվեն Ամարալը: Կողոպուտից առաջ նրանց բակ է եկել ոչ հեռու բնակվող մի զույգ: Կինը խնդրել է թույլ տալ օգտվել լողավազանից, իսկ իր ընկերոջը խնդրել է իր համար ծխախոտ գնել մոտակա խանութից:

Ամարալը կնոջն ուղեկցել է լողավազան, իսկ վերջինս հարցրել է, թե կարո՞ղ է լրիվ մերկ լողալ: Թեննեսիի բնակիչը համաձայնել է եւ նստել լողավազանի կողքին:

Կինը լողավազանում է անցկացրել մոտ 20 րոպե, որից հետո Ամարալը նրան սրբիչ է տվել: Կինը հագնվել է, հրաժեշտ տվել տղամարդուն ու հեռացել, գրում է Lenta.ru-ն:

Երբ տղամարդը վերադարձել է տուն, հայտնաբերել է, որ կորել է իր ատրճանակը, թանկարժեք զարդերն ու դեղերը: Ընդհանուր վնասը կազմել է մոտ 1200 դոլար: