Քալիֆորնիայի Սանլենդ քաղաքի բնակչին տեղափոխել են հիվանդանոց, երբ Գլենդելում ընկերուհու համար վեճի էր բռնվել մի տղամարդու հետ եւ դանակի հարվածներ ստացել: 30-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել Լոս Անջելես շրջանի բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում է Glendale News Press կայքը:

Գլենդելի ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցի խոսքով, դանակահարողը ձերբակալված է, նա Գլենդելի բնակիչ Ռաֆիկ Թահմասյանն է, ում մահացու զենքով հարձակման մեղադրանք է առաջադրվել: Թահմասյանին ձերբակալել են կիրակի գիշերը, Գլենդելում, կայանված մեքենայի միջից:28-ամյա Թահմասյանը վիրավորել է տուժածի ընկերուհուն, վեճի է բռնվել նրա հետ եւ դանակի հարվածներ հասցրել: Ըստ Լորենցի, Թահմասյանն ու տուժածը ճանաչել են իրար: Ոստիկանությունն 80 հազար դոլար գրավ է նշանակել հարձակվողի համար: