Մյանմարի դատարանը 7 բուդդիստների դատապարտել է 3-5 տարի ազատազրկման` մահմեդական ինտերնատ-դպրոցի վրա հարձակում գործելու համար: Հայտնի է նաեւ, որ դատարանը դատապարտել է մեկ մահմեդականի, սակայն չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ պատիժ է նա կրելու:
Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru»-ն, վկայակոչելով Associated Press-ը, հարձակումն իրականացվել է այս տարվա մարտի 21-ին: Դրա արդյունքում զոհվել են տասնյակ աշակերտներ ու ուսուցիչներ: Բուդդիստները մետաղե խողովակներով, շղթաներով եւ քարերով հարձակվել են ինտերնատի վրա:
Այս հարձակումը Բիրմայի բուդդիստների եւ մահմեդականների դիմակայության ամենաարյունալի էպիզոդներից է, որը սրվել է վերջին տարիներին: Այս ընթացքում երկու կողմերն արդեն տվել են ավելի քան 250 զոհ:



























