«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հուլիսի 10-ին հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ եւ քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավելի ուշ` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ: