Ըստ վերջին տվյալների՝ Կանադայում նավթ տեղափոխող գնացքի՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 50 մարդ, հայտնել է Կանադայի ոստիկանությունը:
Այդպիսով, զոհերի ցուցակում պաշտոնապես գրանցել են ավելի քան 30 մարդու, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած: Ամերիկյան Maine & Atlantic Railway (MMA) ընկերությունը, որին պատկանում էր ռելսերից ընկած գնացքը, արդեն ընդունել է իր մեղքը: Այդ վթարը Կանադայում խոշորագույն աղետն էր վերջին 15 տարվա ընթացքում, գրում է gazeta.ru-ն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ վթարից հետո պայթած գնացքը սարքին է եղել եւ տեխզննում անցած:



























