Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները ծրագրում են մինչեւ ամսվա վերջ զանգվածային ակցիաներ իրականացնել Կահիրեում՝ պահանջելով նախագահի պաշտոնում վերականգնել Մուրսիին:

«Առջեւում երեք ուրբաթներ են, որոնք ընթացքում ճեղքում է լինելու… Կահիրեում բոլորը պետք է դուրս գան փողոց՝ դրոշները ձեռքներին»,- Մուրսիի կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում ասել է «Մահմեդական եղբայրների» առաջնորդներից Մուհամեդ Բալթաղին:

Տապալված նախագահի կողմնակիցներն արդեն մեկ շաբաթ անժամկետ հանրահավաքներ են անում եգիպտական մի շարք քաղաքներում: Կահիրեում իսլամիստների հիմնական հրապարակները Ռաբիա ալ-Ադավիայի մզկիթի եւ Կահիրեի համալսարանի մոտ գտնվող նահդա հրապարակներն են: Երկու տեղում էր փայտե բեմեր են, որտեղ շուրջօրյա ելույթ են ունենում իսլամիստները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Մուրսին տապալվել էր հուլիսի 4-ի գիշերը զինվորականների կողմից: