Վրաստանը հուսով է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը պատմական կդառնա իր համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 11-ին Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո:

Իվանիշվիլին ընդգծել է, թե Վիլնյուսի գագաթնաժողովում որոշվելու է ԵՄ գործընկեր երկրների եվրոպական հեռանկարը, եւ նկատել է, թե Վրաստանի ու ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագիր է նախաստորագրվելու:

Իվանիշվիլին անդրադարձել է նաեւ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններին եւ համոզմունք հայտնել, թե դրանք կլինեն Վրաստանի ամենաժողովրդավարական, ազատ ու մրցակցային ընտրությունները:

«Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ, Շտեֆան Ֆյուլեն դրական է գնահատել Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն ընտրությունների վերաբերյալ: