Մանհեթանի չինական թաղամասի բնակելի շենքի պայթյունի հետեւանքով տուժել է 12 մարդ, այդ թվում` չորս հրշեջ:

Տուժածներից երեքը ծանր վիճակում են: Մարդկանց փրկելու համար հրշեջները կոտրել են շենքի ապակիները:

Լրատվամիջոցները վկայակոչելով` lenta.ru-ն հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի առաջին հարկում եւ երկրորդ հարկի մասնակի փլուզման ու հրդեհի պատճառ դարձել: Շենքի առաջին հարկում կան խանութներ եւ գրասենյակներ:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի`  հրդեհի եւ փլուզման պատճառ է դարձել միջատների դեմ քիմիկատների աերոզոլային բալոնների պայթյունը:
Ըստ ոստիկանների` պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի շենքի նկուղը մաքրելիս: Դրանից անմիջապես հետո շենքում հրդեհ է բռնկվել, որն արագ կերպով տեղայնացվել է: