Լրագրողները կրկին ԱՄՆ-ի գաղտնի ծառայություններին դիմակազերծած նախկին գործակալ Սնոուդենին որոնել են Մոսկվա-Հավանա օդանավում՝ կրկին ապարդյուն: Օդանավը վայրէջք է կատարել Խոսե Մարտի օդանավակայանում՝ երեւանյան ժամանակով գիշերվա 03:00-ին:

Այն մասին, որ Սնոուդենն ամենայն հավանականությամբ SU-150 չվերթն իրականացնող Մոսկվա-Հավանա օդանավում է, հուլիսի լույս 12-ի գիշերը  հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները: Կասկածի տեղիք է տվել այն, որ օդանավը շեղվել է սովորական երթուղուց (սկանդինավյան երկրներ - Իսլանդիա - Գրենլանդիա – ԱՄՆ-Կուբա): Օդանավը թռել է Բելառուսով, Լեհաստանով, Գերմանիայով եւ Ֆրանսիայով եւ վայրէջք կատարել Կուբայում:

Հիշեցնենք, լրագրողները նախկինում էլ էին Սնոուդոնին որոնել Մոսկվա-Հավանա չվերթի օդանավերում, բայց ապարդյուն: