Չինաստանի արեւմտյան Սուչժոու նահանգում սահմռկեցուցիչ դեպք է կատարվել: 8 ամսական Սյաո Բաոյի մայրը մկրատով 90 անգամ հարվածել է փոքրիկին, գրում է The Daily Mail-ը:

Կրծքով կերակրելու ընթացքում երեխան կծել է մորը, վերջինս, զայրանալով, վերցրել է մկրատը եւ  90 անգամ հարվածել որդուն:

Երեխայի արյունամած մարմինը տան բակում գտել է քեռին եւ իսկույն հիվանդանոց տարել: Բարեբախտաբար երեխան ողջ է, նրան 100-ից ավելի կար են դրել:

Ավելի ուշ մայրը խոստովանել է մեղքը: Հարեւանները պատմել են, որ երիտասարդ մայրիկը հաճախ է նյարդային պոռթկումներ ունենում: