Հայաստանը մոտեցել է ԵՄ հետ 2013թ նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Այս մասին հուլիսի 12-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խորհրդի համանախագահ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով` Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագի վերաբերյալ բանակցությունները, որը պետք է Ասոցացման համաձայնագրի մի մասը դառնա, եւս բավականին հաջող են ընթանում: Հիշեցնենք, որ համաձայնագրի նախաստորագրումը պետք է կայանա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում` «Արեւելյան համագործակցության» գագաթաժողովում:
«Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի վերջին այցը Հայաստան ցույց տվեց, որ մենք մոտեցել ենք մեր առջեւ դրված նպատակների իրականացմանը»,-ընդգծել է Բաղդասարյանը: Նա երախտագիտություն է հայտնել ԵՄ իր գործընկերներին եւ Հայաստանի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին` արդյունավետ համատեղ աշխատանքի համար:





























