Ռուսաստանի Սվերդլովսկի երկրամասի Կամենսկ-Ուրալսկ մետալուրգիական գործարանում հուլիսի 12-ին բանվոր է մահացել: Վերջինս զբաղվել է ալյումինե մետաղալարերը մամլելով:
Նախնական տվյալներով` 3 մարդուց բաղկացած բրիգադը ալյումինե մետաղալարը մամլել է հաստոցի վրա: Աշխատանքի ընթացքում մետաղալարը հայտնվել է բանվորի պարանոցին, ինչի արդյունքում նրա գլուխը կտրվել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այդ տեղեկատվությունը հաստատել է տեսագրությունը: Քննչական բաժնի ներկայացուցչի խոսքով` միջադեպի հանգամանքները պարզելու համար կհարցաքննվեն ձեռնարկության պաշտոնյաները: Միջադեպի վերաբերյալ իր եզրակացությունը կտա նաեւ աշխատանքի տեսչությունը:

























