Հայաստանը ցանկանում է ԵՄ-ից առեւտրի եւ քաղաքացիական հասարակության գծով երկարաժամկետ 6 խորհրդատուներ ընտրել: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին Երեւանում ընթացող ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 «Այժմ մեզ մոտ մեկուկես տասնյակ փորձագետներ են աշխատում: Հարգանքով եմ վերաբերվում նրանց աշխատանքին, բայց մեր շահերից է բխում այն ավելի հասցեական դարձնելը եւ ռեսուրսները չփոշիացնելը: Այդ պատճառով ցանկանում ենք 6 փորձագետների ընտրել, բայց՝ երկարաժամկետ, եւ այն ոլորտների համար, որոնք առաջնային ենք համարում», – հստակեցրեց Բաղդասարյանը՝ հավելելով. «Ասվածը ենթադրում է, որ Հայաստանը պետք է մասնակցի նրանց ընտրությանը»:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշել է, որ երկրի համար առաջնային են առեւտրի ոլորտում տեխնիկական արգելքները, ֆիտոսանիտարական վերահսկողությունը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, Քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների  զարգացումը, իստիտուտուցիոնալ զարգացումը, մասնավորապես՝ ստանդարտավորման եւ հավաստագրման հաստատությունների գծով, ինչպես նաեւ իրավական բարեփոխումները:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am