Գյումրիում թունավորվել է 39-ամյա մի քաղաքացի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 12-ին, ժամը 11.16-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.00-ի սահմաններում թու¬նա¬վո¬րման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Գյումրու Սավոյան փողոցի թիվ 226/045 տնակի բնակչուհի՝ 1974 թ. ծնված Վ. Խաչատրյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























