Բաքվի կենտրոնում տարածվում են թռուցիկներ, որոնք իշխանությունները տապալելու կոչ են անում:
Haqqin.az-ի հաղորդմամբ` երկրում իշխանափոխության կոչերը սոցիալական կայքերի ստատուսների եւ մեկնաբանությունների հարթակից տեղափոխվել են Բաքվի փողոցներ: Մասնավորապես, «Գյանջլիկ» մետրոյի կայանի շրջանում հայտնաբերվել է հեղափոխական քարոզչության «հրաշքը»` կարմիր ու սեւով պատրաստված թռուցիկների վրա գրված է եղել «Դու ես իշխանության աղբյուրը», «Մի վախեցիր իշխանությունից», «Բողոքիր իշխանության դեմ», «Փոխիր իշխանությունը»:
Իշխանափոխության կոչերը Բաքվի կենտրոնով չեն սահմանափակվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նմանատիպ թռուցիկներ դեռեւս կարելի է հայտնաբերել Հիրդալան քքաղաքում: Իշխանության դեմ ուղղված կոչերով թռուցիկները սոսնձվել են բնակելի տների եւ բնակարանների դռներին:
Ոստիկանության Աբշերոնյան շրջանում ԱՊԱ-ին հաղորդել են, որ նման տեղեկություններ չունեն:





























