Ռուսաստանի պատիժների իրագործման դաշնային ծառայությունը արտակարգ որոշել է Pussy Riot փանք խմբի մասնակցուհի Մարիա Ալյոխինային Պերմի երկրամասի գաղութից տեղափոխել  Նիժեգորոդսկի գաղութներից մեկը: Այդ մասին գրված է «Վոյնա» արթ-խմբի թվիթերում:

Թվիթերում հստակեցվում է, որ աղջկան տեղափոխելու մասին չեն  նախազգուշացրել:

Աղջկա փաստաբան Օկսանա Դարովան «Ինտերֆաքսին» հայտնել է, որ մինչեւ հուլիսի 18-ը Ալյոխինային կպահեն  Սոլիկամսկում, որտեղից էլ կտեղափոխեն այլ գաղութ: