Վերջին օրերին պայթյունների եւ հարձակումների հերթական շարքն է տեղի ունեցել Իրաքում: Զոհվել է 51 մարդ, 26-ը վիրավորվել են:

Ահաբեկչություններն ուղղված են եղել շիաների եւ անվտանգության ուժերի դեմ: Երկու պայթյուն է տեղի ունեցել բաղդադից 80 կմ հյուսիս-արեւելք գտնվող Մուքթադիա քաղաքում: Զոհվել են խաղաղ շիա բնակիչներ, որոնք հուղարկավորության էին մասնակցում: Ականապատ մեքենան պայթել է Դուջեյլ բնակավայրում: Հարեւան Բարվանա քաղաքի անցակետում հարձակում են գործել գրոհայինները, զոհվել էր 14 ոստիկան: Հարձակումներ են կատարվել իրաքցի զինվորների վրա՝ Հադիտա եւ Բայիջի բնակավայրերի ճանապարհներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Ըստ նախնական տեղեկության՝ հարձակումներն իրականացրել են գրոհային սունիները, որոնք աջակցում են միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպությանը: