ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում իրականացրած հետազոտության մասնակիցների մեծ մասին դուր չի գալիս ՌԴ հետ հարաբերությունները:

«Ավելի շատ մարդիկ են սկսել Ռուսաստանին որպես սպառնալիք ընկալել: Դրա հետ մեկտեղ, բազմաթիվ մարդիկ ընդունում են ներկայիս իշխանությունների` Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը»,- հայտարարել է NDI-ի վրացական գրասենյակի ղեկավար Լուիս Նավարրոն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Հարցվածների 63 տոկոսը բացասաբարեն վերաբերում Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններին, 25 տոկոսը կողմ է դրանց բարելավմանը, 10 տոկոսը դժվարացել է պատասխանել, 1 տոկոսն էլ առհասարակ հրաժարվել է պատասխանել:

Ընդ որում, հարցման տվյալներով` հարցվածների 37 տոկոսը համաձայն է, որ Ռուսաստանն էական սպառնալիք է, հարցվածների 34 տոկոսի համար Ռուսաստանը վտանգավոր է Վրաստանի համար, սակայն վտանգավորության մակարդակը չափազանցեցված է: 20 տոկոս հարցվողներն էլ գտնում են, որ Ռուսաստանն առհասարակ վտանգավոր չէ Վրաստանի համար:

Առավել կարեւոր ազգային խնդիրների թվում զբաղվածության խնդիրը 61 տոկոս է ստացել, տարածքային ամբողջականությունը` 34, առողջապահությունը` 30, աղքատությունը` 25, կենսաթոշակները` 21, հաղորդում է Գրուզիա Online-ը: