Մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Դոմինիկյան Հանրապետության 27-ամյա քաղաքացու, ով ավելի քան 2 կգ կոկաին էր տեղափոխում: Թմրանյութի ընդհանուր արժեքը 150 հազար եվրո է գնահատվել:
Ուղեւորի ուղեբեռն ուսումնասիրելիս նրա ճամպրուկի հետեւի պատին պլաստիկե ներդիրի տակ հայտնաբերվել է տափակ պոլիէթիլենային փաթեթ: Դրա մեջ եղել է շագանակագույն «համեմունք», որի կազմում հայտնաբերվել է սպիտակ փոշի: Էքսպրես-անալիզը ցույց է տվել, որ դա կոկաին է: Ձերբակալվածը հաղորդել է, որ փաթեթն իրենը չէ, այլ իր ծանոթինը, ով խնդրել է փոխանցել այն, հաղորդում է ՆՏՎ-ն:
Դոմինիկացուն կարող է սպառնալ մինչեւ 20 տարի ազատազրկում:

























