Փրկարարներն օգնել են անօգնական վիճակում հայտնաբերված տանտիրոջը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 12-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մայիսի 9 փողոցի թիվ 11 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է եւ ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին անօգնական վիճակում հայտնաբերել 1927 թ. ծնված Ս. Բոզոյանին:
Քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:




























