Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ հուլիսի 12-ին, ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ նրա հետ քննարկել Լիտվայի հայկական համայնքի խնդիրները:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սփյուռքի նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ եւ արգասաբեր գործունեություն մաղթել՝ ի շահ երկու երկրների:

Դեսպանն ու նախարարը քննարկել են Լիտվայի սփյուռքի դեպարտամենտի եւ Հայաստանում Լիտվայի դեսպանատան աշխատանքները, ինչպես նաեւ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: