Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 22 տան ավտոտնակում, այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 15:00-ի սահմաններում, օձ է նկատվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Գ.Ստեփանյանին պատկանող ավտոտնակում հայտնաբերել են շախմատ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: