ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն, այսօր՝ հուլիսի 12-ին, հրաժարական կտա: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրները:

Ազգային անվտանգության դեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանություններից, հրաժարականի հնարավոր պատճառների մասին եւս ոչինչ չի հաղորդվում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ Նապոլիտանոյի հնարավոր հրաժարականը տեղի է ունենում Ազգային անվտանգության գործակալության շուրջ ծավալված սկանդալի ֆոնին՝ կապված օտարերկրյա դեսպանատների աշխատակիցների գաղտնալսման հետ: Այդ փաստերի մասին տեղեկությունը ներկայացրել է ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Սնոուդենը հուլիսի 21-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում հանդիպել է իրավապաշտպանների հետ եւ հայտարարել, որ մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից: