ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը չի ցանկանում ասել, որ Վերահսկիչ պալատը շտապել է գնահատականներ հնչեցնելիս: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ դեռեւս արդարադատության նախարար եղած ժամանակ առիթ ունեցել է ՎՊ-ի աշխատանքին ծանոթանալ։
«Այն մեղադրանքները, որոնք հնչում էին ժամանակին, ոչ պակաս սուր էին, բայց լինելով մարդ, որը քաջածանոթ է խնդիրներին, պետք է ասեմ, որ նախարարությանն առնչվող այդ մեղադրանքների մեջ որեւէ գրամ իրականության չկար»,- նշեց նա:
Պատգամավորն ասաց, որ իհարկե, ցանկացած երկրում բյուջեի նկատմամբ ոտնձգություններ լինում են եւ ավելի լավ է ավելի շատ ահազանգել, քան փաստերն են, բայց խնդիրը այն է, որ պետք է առավել ջանքեր գործադրել, որպեսզի իրական խնդիրները վեր հանենք, որովհետեւ երբ դու շատ աղմկահարույց հայտարարություններ ես անում, սակայն ոչ բոլոր լրջագույն փաստերն են վեր հանված, սա է մտահոգության առարկա»:





























