Ինդոնեզիայի ոստիկանության եւ բանակի համատեղ ուժերի շնորհիվ ձերբակալվել են 240 բանտարկյալներից 64-ը, որոնք բանտից փախել էին հուլիսի 11-ին: 500 ոստիկան եւ 300 զինվոր են մասնակցել այդ գործողությանը, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով USA Today-ը:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի Մեդան քաղաքի «Թանջուգ գուստա» բանտում ընդվզում էր սկսվել, երբ անջատել էին էլեկտրականությունը եւ ջրամատակարարումը: Բանտարկյալները հրդեհ էին կազմակերպել, նրանցից 240-ը փախել էին:
Զանգվածային փախուստ Սումատրայի բանտից
Խռովությունների հետեւանքով զոհվել է երեք բանտարկյալ եւ բանտի երկու աշխատակից: Ըստ տեղի իշխանությունների` բանտը լեփ-լեցուն է եղել: Բանտում եղել է 2600 մարդ, թեեւ այն նախատեսված է 1054 մարդու համար:



























