ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր Տրանսպորտային անվտանգության խորհուրդը (NTSB) ներողություն է խնդրել Սան Ֆրանցիսկոյում վթարի ենթարկված Asiana Airlines Boeing 777-ի օդաչուներին որոշ լրատվամիջոցների կողմից տրված ոչ ճիշտ եւ վիրավորական անունների համար:
Կալիֆորնիայի KTVU հեռուստաալիքը հուլիսի 12-ին տարածել է օդաչուների «անունները»: Հաղորդագրությունում նշված բառերից էին՝ Sum Ting Wong (արտասանությամբ նման է անգլերեն «ինչ-որ բան այն չէ» արտահայտությանը), Wi Tu Lo («մենք շատ ցածր ենք»), Ho Lee Fuk (նման է հայհոյանքի) եւ այլն:
Սխալը կատարվել էր պրակտիկանտի մեղքով: Լրագրողների հարցմանը պատասխանելիս նա վերազանցել էր լիազորությունները, հայտնել են NTSB-ից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեուլից դուրս եկած Asiana Airlines ընկերության օդանավը վթարային վայրէջք էր կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Երեք մարդ զոհվել, 180-ը վիրավորվել էին:



























