Ոստիկանները բացահայտել են ապրիլին տեղի ունեցած հանցագործությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից  NEWS.am-ին հայտնում են, թե ապրիլի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից ոսկյա զարդեր, բջջային հեռախոս եւ մանկական բաճկոն գողանալու մասին:

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողության փորձ կատարելու համար ապրիլի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ձերբակալված, 1969 թ. ծնված Արմեն Ա.-ն:

Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը: