Ըստ «Ամերիա»-ի փորձագիտական հետազոտության` Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 91 հա-ով եւ ներկայումս կազմում է 130հա: Նշված տարածքում գործում է 900 ջերմոց, որոնց գերակշռող մասը կազմում են փոքր ջերմոցային տնտեսությունները:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը վերջիններիս մոտ բավականին ցածր է, այսպես` եթե համեմատաբար մեծ ջերմոցների 75%-ն է տեխնոլոգիա կիրառում, ապա փոքր ջերմոցների ընդամենը 11%-ը:
Ընդհանուր առմամբ, փոքր ջերմոցների ցածր արտադրողականությունն ու փոքր արդյունավետությունը խոչընդոտում են երկրում ընդհանուր ջերմոցային տնտեսության զարգացմանը, եւ համաձայն փորձագիտական կանխատեսման` մոտակա հինգ տարում փոքր ջերմոցների զարգացման հեռանկարը խոստումնալից չէ:





























