Կտուցը կարող է լինել հենց այն օրգանը, որն օգնում է թռչուններին կողմնորոշվել Երկրի մագնիսական դաշտում։ Այսպիսի եզրահանգման են եկել ֆրանկֆուրտցի նեյրոկենսաբանները։

Թռչունների կտուցի վերին մասում եղած նյարդերը, որ երկաթ են պարունակում, կարող են ծառայել իբրեւ մագնիսաչափ։

Այդ նյարդերը սկզբնապես հայտնաբերվել են աղավնիների մոտ։ Այնուհետեւ դրանք հայտնաբերվել են նաեւ այլ թռչունների մոտ։

Այդ «սարքն» առկա է ինչպես չվող թռչունների, այնպես էլ, ասենք, հավերի մոտ։

Բացի այդ, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մագնիսական կողմնացույցի եւ մագնիսական քարտեզի զգայարանները թռչունների մոտ գտնվում են տարբեր տեղերում. մագնիսական կողմնացույցը գտնվում է աչքի, իսկ մագնիսական քարտեզը՝ կտուցի մեջ։