ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Արմենիա» մասնաճյուղում հուլիսի 12-ին կայացել է ACBA Sհopping Zone ծրագրի շրջանակներում նախատեսված հերթական խաղարկությունը:
Խաղարկությանը, ինչպես եւ նախապես հայտարարվել էր, մասնակցում էին Բանկի Visa, MasterCard եւ ArCa տեսակի քարտերի այն քարտապաններն, ովքեր ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի տարածքում կատարել են նվազագույնը 1000 ՀՀ դրամի 50 եւ ավելի վճարային գործարքներ: Արդյունքում 5 քարտապաններ շահել են iPhone 5 բջջային հեռախոսներ, իսկ եւս 5-ը` iPad 4 թաբլեթներ:
Ինչպես նշեց Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը. «Մեր եւ ձեր Բանկը հավատարիմ մնալով իր սկզբունքներին` ստեղծեց ArCa, Visa եւ MasterCard քարտերի քարտապանների համար «ACBA SHOPPING ZONE» հատուկ առաջարկների եւ շահումների ծրագիրը: Այն կոչված է մշտապես խրախուսելու մեր քարտապաններին բազմաթիվ առեւտրի եւ սպասարկման կետերից հատուկ առաջարկներով, ինչպես նաեւ պարբերաբար անցկացվող խաղարկություններով»:
Հաղթող քարտապանների անուններն են`Քաջիկ Հակոբյան, Դավիթ Հովակիմյան, Վաղարշակ Աբգարյան, Ռուզան Ափոյան, Արտակ Հովհաննիսյան, Անահիտ Վարդանանց, Ժան-Քրիստոֆ Ժակ Ֆրանսուա Գայրանդ, Կարեն Մանուկյան, Վարդան Աստվածատրյան, Սուսաննա Վաթինյան:
ACBA Shopping Zone-ը հատուկ առաջարկների եւ շահումների մի տիրույթ է, որտեղ մշտապես ներկայացվում են տարբեր առեւտրի եւ սպասարկման կետերի կողմից տրամադրվող զեղչեր, հատուկ առաջարկներ, հատուկ գներ, նոր ծառայություններ եւ այս ամենը հատուկ պայմաններով միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ArCa, Visa եւ MasterCard քարտեր քարտապանների համար:
ACBA Sհopping Zone ծրագրի շրջանակներում մշտապես հայտարարվում են տարատեսակ ակցիաներ եւ խաղարկություններ:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության եւ հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն եւ վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում այնպիսի կարեւոր ֆինանսական ցուցանիշներով ինչպիսիք են ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի մեծությունը, ինչպես նաեւ քարտերով կատարվող գործառնությունների ծավալները, բանկոմատների եւ POS տերմինալների քանակը: 2012թ.-ի սեպտեմբերի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 245 մլրդ. ՀՀ դրամ, վարկային պորտֆելը` 158 մլրդ. ՀՀ դրամ, կապիտալը` 48 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահույթը` 3 մլրդ ՀՀ դրամ:





























