Ռուսաստանի բանակում մարտունակության զանգվածային անակնկալ ստուգում է անցկացվում: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ենթականերին նկատողություն է տվել լրագրողների հետ բաց հանդիպման ժամանակ: 

«Էխո Մոսկվին» հաղորդում է, որ լուրջ խնդիրների է բախվել Խաբարովսկի ռազմական ավիացիան: Օդանավերը չեն կարողացել թռչել 10 ժամ: Շոյգուն դժգոհ էր եւ զինվորականներին հրահանգել է կարգավորել հարաբերությունները քաղաքացիական օդանավակայանների հետ: Դրանից հետո նախարարին հայտնել են, որ ֆինանսավորման խնդիրներ չկան, որին Շոյգուն պատասխանել է. «Փողով  օդանավերը չեն լիցքավորում»: Նախարարի զայրույթից անմասն չի մնացել  նաեւ արեւելյան ռազմական շրջանի հրամանատար, ծովակալ Կոնստանտին Սիդենկոյին:

Հուլիսի 13-ին Արեւելյան եւ Կենտրոնական ռազմական շրջանների անակնկալ ստուգումներում ընդգրկվել են շուրջ 160 հազար զինծառայողներ, հազար տանկ եւ ռազմական զրահապատ մեքենա, 130 օդանավ, ինչպես նաեւ 70 նավ: