Վերահսկիչ պալատում կադրային փոփոխություններ են եղել: NEWS.am-ը Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից տեղեկանում է,  որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարության Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական:

ՎՊ նախագահը հրաման է ստորագրել աշխատակազմի ղեկավար նշանակել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանին`ազատելով վարչության պետի պաշտոնից:  ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը»,- հայտնեցին լրատվական ծառայությունից: