Եգիպտոսի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ «Մահմեդական եղբայրների» դեմ ներկայացված հայցերը: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազի օգնական Ադել աս-Սաիդը:

Հայցերը ներկայացվել են Մուրսիի, «եղբայրների» գերագույն առաջնորդ Մուհամեդ Բադիայի, իսլամիստների քաղաքական թեւի ղեկավարներ Մուհամեդ ալ-Բելթաղիի եւ Իսամ ալ-Արյանի դեմ:

Նրանց մեղադրում են մի շարք հանցագործությունների մեղսակից լինելու մեջ, ներառյալ «օտարերկրա օրգանների հետ համագործակցությունը եւ ուրիշի օգտին լրտեսությունը, խաղաղ ցուցարարների սպանությունը եւ սպանության մղելը, զենքի եւ պայթուցիկ սարքերի պատրաստումը»:

Ավելի վաղ դատախազությունը հրահանգել էր ձերբակալել «Մահմեդական եղբայրների» 10 ղեկավարների, այդ թվում՝ Բադիային:  Նրանց մեծ մասը դեռ ազատության մեջ է: