Ինդոնեզիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դոբո բնակավայրից 37 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 28,7 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան: Ցունակիի վտանգի մասին եւս չի հայտարարվել:





























