Ուկրաինայի Դոնեցկի շրջանում, «Շչեգլովսկայա-Գլուբոկայա» հանքավայրում, այսօր՝ հուլիսի 14-ի գիշերը,  վթարի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 3 հանքափոր:

Ողբերգությունը տեղի է ունեցել առանց այրվելու ածխամեթանային խառնուրդի արտահոսքի պատճառով, որի հետեւանքով երեք հանքափորներ մնացել են փլատակների տակ:

Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, 130 հանքափորներ ինքնուրույն դուրս են եկել երկրի մակերեւույթ, նրանցից մեկը թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի եւշ երկու հանքափորների գտել են եւ դուրս բերել փլատակների տակից: Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են Դոնեցկի այրվածքաբանության ինստիտուտ: Մեկ հանքափոր զոհվել է, առավոտյան նրա մարմինը դուրս են բերել փլատակների տակից:

Ներկայումս հանքավայրը ժամանակավորապես չի աշխատում: Որոնողական փրկարարական աշխատանքներին մասնակցում են Էներգետիկայի նախարարության ստորաբաժանումները:

Դեպքի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: