Մեկ տոննա կշռող կովը ճզմել է Բրազիլիայի 45-ամյա բնակչին, հաղորդում է BBC-ին: Բրազիլական Կարանտիգա քաղաքի իշխանությունները պատմել են, որ կենդանին կեր է որոնել եւ բլուրից անցել է մոտակա տան ասբեստե թեթեւ տանիքի վրա, ինչն էլ մահացու ելք է ունեցել տանը կնոջ հետ հանգիստ ննջող Ժուան Մարիա Դե Սոզայի համար:
Միջադեպից մի քանի ժամ անց Դե Սոզան մահացել է հիվանդանոցում ներքին արյունահոսությունից: Տարօրինակն այն է, որ կովն անգամ չի վնասվել եւ շարունակում է արածել նույն վայրում:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` սա արդեն նմանատիպ երրորդ դեպքն է, մյուս երկուսի պարագայում սակայն զոհեր չէին եղել:





























