ԱՄՆ Ինդիանա նահանգի Միչիգան-Սիթի քաղաքում 6-ամյա տղան 3 ժամ անցկացրել է ավազի հաստ շերտի տակ գտնվող փոսում եւ կենդանի մնացել:

Ինչպես հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»՝ միջադեպը տեղի է ունեցել ծովափին՝ հանգստի ժամանակ: Երեխան եղել է ծնողների հետ:

Փոսից երեխային հանել են փրկարարները, որի համար պահանջվել է 3 ժամ: Քաղաքային հրշեջ ծառայությունում դա հրաշք են համարել: Երեխան կարողացել է շնչել առաջացած «օդային գրպանի» շնորհիվ: