Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով Բաստիլի օրվա կապակցությամբ հուլիսի 14 –ին բացել է տոնական զինվորական շքերթը, հանդիպել է միասեռ ամուսնությունների դեմ հանդես եկողների սուլոցներին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ պետության ղեկվարը, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, բաց մեքենայով անցնում էր Ելիսեյան դաշտերով` ընդունելով շքերթը:
Հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշում են Բաստիլի գրավման օրը (L'anniversaire de la prise de la Bastille): Ողջ երկրում անցկացվում են տոնական միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը երկրում միասեռ ամսունությունները եւ զույգերի կողմից երեխա որդեգրելը թույլատրող օրենքն ստորագրել էր մայիսի 18 –ին:





























