Լոս Անջելեսում ոստիկանությունը բախվել է սեւամորթ դեռահասի մարդասպան Ջորջ Ցիմերմանին արդարացնող դատավճռի հակառակորդների հետ: Իրավապահ մարմիններում նշել են, որ ցույցի մասնակիցների մեծ մասն իրենց հանգիստ են պահել, սակայն որոշ առանձին խմբեր ագրեսիվ են եղել:  Ոստիկանների վրա քարեր եւ մարտկոցներ են նետել:

Ձերբակալություններ չեն եղել, տուժածներ չկան, հայտնում է  gazeta.ru-ն` վկայակոչելով  The Los Angeles Times-ը:

Ցիմերմանի արադարացնող վճռի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են նաեւ ամերիկյան այլ քաղաքներում: Նյու Յորքում, Մայամիում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում եւ Վաշինգտոնում ցույցեր եւ  սգո պատարագներ են տեղի ունեցել: Հնչել են  հետեւյալ կոչերը` «Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Դադարեցրեք քրեականացնել սեւամորթներին», «Չի կարելի արդարացնել սպանությունը»:

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում դատարանն արդարացրել է ոստիկան Ջորջ Ցիմերմանին, որը 2012 թվականի փետրվարին գնդակահարել էր սեւամորթ դեռահաս Թրեյվոն Մարթինին:

ԱՄՆ-ում ատենակալների դատարանն արդարացրել է սեւամորթ դեռահասի սպանության մեջ մեղադրվողին