Ուելսում երկու բրիտանացի զինծառայող է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել «ուսումնական հանձնարարության կատարման ժամանակ»` 30 աստիճան շոգի պայմաններում` «Բրեքնոք Բիքոնս» ազգային պարկում: Այս մասին հաղորդել են թագավորության պաշտպանության նախարարությունում: Առայժմ չի մանրամասնվում, թե զոհերն ինչ առաջադրանք են կատարել:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, սակայն հետաքննությունը, որը համատեղ իրականացնում են զինվորականներն ու ոստիկանները, դեռեւս շարունակվում է: Այս առնչությամբ պաշտպանության նախարարությունում հրաժարվել են լրացուցիչ մանրամասներ ներկայացնել:
BBC-ի տեղեկություններով` եւս մեկ զինծառայող հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:
Հունիսի 13-ին Մեծ Բրիտանիայում արձանագրվել է տարեսկզբից ի վեր ամենաշոգ եղանակը, ընդգծում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 30 աստիճանի:





























