ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան այսօր` հուլիսի 15-ին Հայաստան է ժամանել:
Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից NEWS.am –ին ավելի վաղ հայտնել էին, որ Երեւանում Կոժարան կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նախատեսված են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի բանակցությունները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:





























