Բաքվի Սաբուչինյան շրջանի Նարդարան ավանում հուլիսի 14-ին դաժան սպանություն է կատարվել:
Vesti.Az-ը, Սաբուչինսկի շրջանի ոստիկանությանը վկայակոչելով հայտնում է, որ 43-ամյա Իսմայլով Հասան Մամեդօղլուն վեճի ժամանակ դանակի մի քանի հարված է հասցրել ամուսնուն: 36-ամյա Ռամիզե Իսմայիլովան, որը երեք մանկահասակ երեխաների մայր էր, տեղում մահացել է:
Իսմայլովը ձերբակալված է: Նախնական հարցաքննության ընթացքում նա խոստովանել է, որ սպանությունը կատարել է աֆեկտի վիճակում: «Նա ինձ չէր ենթարկվում, ես բարկացա եւ վերցրի դանակը», - հարցաքննության ժամանակ հայտնել է տղամարդը:
1996թ. Իսմալյովը դատապարտվել էր խուլիգանության համար: Տեղեկություն կա, որ տղամարդը հոգեկան հիվանդությամբ է տառապում:
Քրեական գործ է հարուցվել ԱՀ ՔՕ 120.1 հոդվածով:





























