Հայաստանը տեղեկատվական պատերազմում պարտվում է Ադրբեջանին: Այսօր նման կարծիք է հայտնել «Եվրոպական շարժում» կազմակերպության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքով, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բաքուն մոբիլիզացրել է ողջ աշխարհում իր բոլոր հասարակական ու քաղաքական ռեսուրսներն ու լայնամասշտաբ հակահայկական քարոզչություն է իրականացնում:
«Վերջին մեկ տարում այդ քարոզչության թափը կտրուկ աճել է: Այդ գործին են միացել ուսանողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, էմիգրանտները: Այդ քարոզչության արդյունքում Եվրոպայում Հայաստանի մասին բացասական պատկերացում է ձեւավորվում»,- ընդգծել է նա:
Ենգիբարյանը հայտարարել է, որ սպասելու ժամանակ արդեն չկա: «Հայաստանը պարտվում է տեղեկատվական պատերազմում եւ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի որեւէ մեկի սուտը չկարողանա գերիշխել մեր ճշմարտության հանդեպ»,- ասել է նա:




























