Եմենի արեւմուտքում գեներատորի պայթյունի արդյունքում զոհվել է 14 մարդ, այդ թվում` 8 կանայք եւ 4 երեխաներ, եւս 4 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Պայթյունը տեղի է ունեցել Ալ-Քադամ գյուղում` երկրի մայրաքաղաքից մոտ 150 կմ հեռավորությամբ: Բացի այդ, պայթյունի արդյունքում ոչնչացվել է երկհարկանի շինություն:

Տեղացի պաշտոնյաները հաղորդում են, որ պայթյունը տեղի է ունեցել գեներատորի կարճ միացման արդյունքում: Այն տեղադրված է եղել փոքր ստորգետնյա տարածքում` մեծ քանակությամբ վառելիքի անմիջական հարեւանությամբ:

Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru»-ն, վկայակոչելով «Սինհուա»-ին, Եմենի բնակիչների շրջանում լայն տարածում ունի մասնավոր գեներատորների շահագործումը: Դա կապված է էլեկտրաէներգիայի հաճախակի խափանման հետ: