Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013 թ. հունիսի 1-ի դրությամբ կազմել են մոտ 2,6 տրլն դրամ (մոտ 6.3 մլրդ դոլար): Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ կենտրոնական բանկի մայիսի տեղեկագրում:
ՀՀ բանկային համակարգի ակտիվները կազմում են ՀՆԱ-ի մոտ 65%-ը՝ այդ ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ-ում երրորդն է՝ զիջելով Ռուսաստանին (մոտ 75%) եւ Ուկրաինային (80%-ից ավելին): Վրաստանում այդ ցուցանիշը մոտ 60% է, Ադրբեջանում՝ մոտ 30%:
Նշենք, որ զարգացած եվրոպական երկրներում բանկային ակտիվները մի քանի անգամ գերազանցում են ՀՆԱ-ն՝ Գերմանիայում 4 անգամ, Շվեյցարիայում 5 անգամ, Մեծ Բրիտանիայում 6 անգամ:





























