Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 41 շենքի մոտ, հուլիսի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Իսուզու Տրոպեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը երեխային տեղափոխել է հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:




























