Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում մահացել է մի կին, ով փորձել է լողալով անցնել Լա-Մանշը: Լողորդուհին մահացել է հուլիսի 14-ի գիշերը:

Մեծ Բրիտանիայից Ֆրանսիա տարածությունը լողալիս նրան ուղեկցել է Pathfinder նավը, որտեղից ֆրանսիական փրկարարական ծառայություններին ազդանշան են տվել, որ անհրաժեշտ է շտապ բուժօգնություն:

Փրկարարական ուղղաթիռը կնոջը հասցրել է Բուլոն-սյուր-Մեր քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ նա ավելի ուշ մահացել է: Նրա քաղաքացիությունն ու տարիքը չի նշվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

45-ամյա իռլանդացի լողորդը մահացել էր նախորդ տարվա մայիսին` համանման հանգամանքներում` երբ եզրագծին մնացել էր լողալու ընդամեն 1,5 կմ: