Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներից Ումեո Ստեֆան Սվալֆորսը Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրել է Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը:

Ըստ գիտնականի` «Սնոուդենի ձեռնարկած հերոսական ջանքերն, ի վնաս սեփական անձի,  լույս են սփռում այն ծավալուն լրտեսական աշխատանքի վրա, որն իրականացնում է ԱՄՆ-ը»: Նա կարծում է, որ շնորհիվ Սնոուդենի քաջության` աշխարհն ավելի լավ ու անվտանգ է դարձել:

Մինչդեռ, Daily Mail-ը պարզաբանում է, որ Սնոուդենն արդեն 2013թ. Նոբելյան մրցանակակիրների ցուցակում չի ընդգրկվի, քանի որ ցուցակները փակվել են փետրվարի 1-ին: Սակայն նա կարող է ընդգրկվել 2014թ. ցուցակում:  Եթե Սնոուդենը հաջորդ տարի Նոբելյան խաղաղության մրցանակ ստանա, նա կդառնա պատմության մեջ ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրը, հաղորդում է vesti.ru-ն: