Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերադարձել է կարճատեւ արձակուրդից եւ իրեն լավ է զգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Նա նշեց, որ վարչապետի հետ ամեն ինչ նորմալ է, այսօրվանից Տիգրան Սարգսյանը անցել է բնականոն աշխատանքի: Իսկ թե ինչ է պարզվել արտերկրում բուժզննում անցնելուց հետո, մամուլի քարտուղարը չմանրամասնեց:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ից 13-ը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել էր կարճաժամկետ արձակուրդի: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում նա պրոֆիլակտիկ բուժզննում անցել եվրոպական բուժհաստատություններից մեկում: Իսկ մինչ այդ վարչապետի առողջական վիճակը վատացել էր, մի քանի անգամ na բուժզննում էր անցել «Նաիրի» բժշկական կենտրոնում:




























